28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայում հրաժարվում են վերադարձնել հայկական հիվանդանոցին պատկանող տարածքը

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամը շարունակում է իրավական պայքարն իրեն պատկանող և նախկինում պետության կողմից բռնագրավված 48.259քմ մակերեսով տարածքի վերադարձման համար:

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի տեղեկացմամբ՝ Զեյթինբուրնուի թաղապետարանը գործնականում հրաժարվում է հայկական կողմին վերադարձնել տարածքը, թեև այն Սուրբ Փրկիչ հիմնադրամին է հատկացվել դեռևս 2014թ. հոկտեմբերի 22-ին՝ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչության որոշմամբ:

Նշյալ որոշումից հետո թաղապետարանը դատական գործ է հարուցել Հիմնադրամների գլխավոր վարչության դեմ, սակայն Ստամբուլի վարչական դատարանը 2014թ. դեկտեմբերի  29-ին հաստատել է անշարժ գույքի՝ հայկական հիվանդանոցի հիմնադրամին վերադարձնելու որոշման օրինականությունը:

Զեյթինբուրնուի թաղապետարանը բողոքարկել է այս վճիռը վերաքննիչ դատարանում, ինչից հետո շատ կարճ ժամանակում տեղական դատարանի որոշումը չեղարկվել է: Սուրբ Փրկիչ հիմնադրամը և Հիմնադրամների գլխավոր վարչությունը, ընդդիմանալով վերաքննիչ դատարանի այս վճռին, դիմել են վերին ատյան՝ պահանջելով շտկել կայացված վճիռը:

Նշենք, որ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հարևանությամբ գտնվող նշյալ հողատարածքը պետականացվել էր 1974թ.՝ փաստաթղթերի համաձայն սեփկանատեր չունենալու պատրվակով: Այն հանրապետական Թուրքիայի պատմության մեջ պետության կողմից առգարվված ամենախոշոր հայկական անշարժ գույքն է: Այդ տարածքում ներկայումս գտնվում են Զեյթինբուրնուի մարզադաշտը, քաղաքապետարանին պատկանող փակ մարզասրահ ու ավտոկայան:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ