15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ես հրաժարվում եմ ցուցմունք տալ».Պերմյակովի անկանխատեսելի վարքագիծը

Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ:

Դատավոր Հարություն Մովսիսյանը կրկին ամբաստանյալին բացատրել է իր իրավունքները: Պերմյակովը հայտարարել է. «Ես հրաժարվում եմ ցուցմունք տալ»:

Փաստաբան Էդուարդ Աղաջանյանը մի քանի հարց է ուղղել Պերմյակովին՝ կապված առողջական վիճակի հետ:

Հարցադրմանը, թե կարո՞ղ է մասնակցել դատական նիստին, Պերմյակովը պատասխանել է, որ առողջական վիճակը նորմալ է:

Հարցին, թե ինչ-որ բան իրեն կաշկանդո՞ւմ է, նա բացասական պատասխան է տվել:

«Ձեզ որեւէ մեկը սպառնացե՞լ է, որ ցուցմունք չտաք դատարանում», -հարցին էլ արձագանքել է՝ «ոչ»:

Պերմյակովը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք իր որոշումը պայմանավորված է կյանքի հանգամանքներով կամ պաշտպանական մարտավարությամբ, կա՞ արդյոք կյանքի եւ առողջության վտանգ:

Հարցին, թե տեղյա՞կ է, որ ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքում հրապարակվելու են քննության ընթացքում տված իր ցուցմունքները, եւ դրանք կարող են մեկնաբանվել իր դեմ, ամբաստանյալը դրական պատասխան տվեց:

Նա դրական պատասխանեց նաեւ հարցին, թե տեղյա՞կ է, թե ինչում են իրեն մեղադրում եւ ինչ պատիժ է նախատեսված օրենքով դրա համար:

Դատավորը հիշեցրեց, որ նախկինում Պերմյակովն ամբողջությամբ ընդունել է մեղադրանքը:

Հարցերի մի մասին ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել: Այսպես, Պերմյակովը չպատասխանեց հարցերին, թե արդյոք մտադիր է եղել ավազակային հարձակում իրականացնել, թե՞ այլ նպատակ է ունեցել, որ առանձնակի դաժանությամբ սպանություն է կատարել, որ սպանությունը կատարվել է շահադիտական նպատակներով, որ մոտեցել է հայ-թուրքական սահմանին՝ նպատակ ունենալով ապօրինաբար հատել այն:

Դատախազի ճշտող հարցին, թե կա՞ն հանգամանքներ, որոնք խանգարում են իրեն ցուցմունք տալ, Պերմյակովը նույնպես հրաժարվեց պատասխանել:

Դատարոնը որոշում կայացրեց ցուցադրել Պերմյակովի հարցաքննությունների տեսագրությունները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ