Ի գիտություն վարորդներին

Հարգելի համաքաղաքացիներ, Ապրիլի 9-ին՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00, սանմաքրման աշխատանքներով պայմանավորված, ավտոմեքենաների երթևեկի համար փակ է լինելու Սարալանջ փողոցի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծ պողոտա ընկած ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: