Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի նիստում քննարկել է ԼՂ հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ նիստ է հրավիրել: Նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը, այն, թե այդ ուղղությամբ Ռուսաստանն ինչ ջանքեր է գործադրում, հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Նիստի ժամանակ քննարկվել են նաև ներռուսաստանյան և միջազգային հարցեր, մանրակրկիտ խոսակցություն է եղել ազգային գվարդիայի ստեղծման առնչությամբ: