14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 8, 2016

Տրանսպորտային ցանցը Արցախի հետ պետք է ընդլայնվի և բազմաճյուղ լինի

Կառավարությանն որոշեց պահուստային ֆոնդից 1 մլրդ. դրամ հատկացնել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման աշխատանքների արագացման համար: Սա նշանակում է, որ այս ճանապարհի կառուցման  տեմպերը բավականին կակտիվանան և վերջապես այս տարվա ընթացքում Արցախը Հայաստանին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը կունենա, ինչը շատ ողջունելի է: Միգուցե նաև դրանով էր պայմանավորված, որ Ադրբեջանը հենց նույն […]

2- 3 օր կպահանջվի՝ զոհվածների մարմինների որոնումն ու դուրս բերումը ավարտելու համար

Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր մինչեւ ժամը 20- ը նախատեսված որոնողական աշխատանքները շարունակվում են։ Դեռ 2- 3 օր կպահանջվի զոհվածների մարմինների որոնումն ու դուրս բերումը ավարտելու համար։  ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ասել է, որ դեռեւս զոհվածների նոր անուններ չեն ներկայացվում, ինքնությունը պարզվելու պես, ըստ պաշաճի կներկայացվի հանրությանը։

Հայ շախմատիստուհիները կմասնակցեն Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը

2016 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը կմասնակցեն Հայաստանի չորս շախմատիստուհիներ՝ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Մարիա Գեւորգյանը: Մրցաշարը տեղի կունենա ռումինական Մամայա քաղաքում, մայիսի 27-ից մինչեւ հունիսի 7-ը: Հայաստանի չորս պատվիրակներ  էլ կմասնակցեն ապրիլի 11-ին ԱՄԷ-ում մեկնարկող «Դուբայ Օփեն» միջազգային մրցաշարին: Մեր հայրենակիցներից գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն  Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, […]

Էական չէ՝ դրանք կլինեն ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, թե մեկ այլ կողմի զորքերը

‹‹Խաղաղապահ զորքերի տեղակայումը  Ղարաբաղի խնդրի   կարգավորման տարրերից մեկն է: Հարցի լուծման համայնապատկերին պիտի նայենք: Եթե դրա կարիքը կա, պիտի տեղակայվի, և էական չէ՝ դրանք կլինեն ՆԱՏՕ-ի, ՀԱՊԿ-ի, թե մեկ այլ կողմի զորքերը: Չենք կարող այժմ միանշանակ ասել՝  կողմ ենք կամ դեմ խաղախապահ զորքերի տեղակայման անհրաժեշտության վերաբերյալ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: […]

Մխիթարյանը Բորուսիա-Լիվերպուլ խաղի ընթացքում եռագույն թևկապ էր կրում

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ոչ-ոքի (1:1) խաղաց «Լիվերպուլի» հետ: Նշենք, որ այդ խաղին Դորտմունդի թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ էր դուրս եկել թևկապով, որի վրա պատկերված է եղել մեր եռագույնը: Իսկ խաղից հետո Մխիթարյանը ֆեյսբուքի հանրագրում գրառում է կատարել. «Մարտահրավերն ընդունված է. հաջողության կհասնենք հաջորդ շաբաթ: Այսօր խաղալիս […]

Ամենակարևորը /վիդեո/

«Մեզ համար գերագույն արժեք պետք է լինի  պետությունը, երկիրը, ժողովուրդը: Պետականության շուրջ պետք է համախմբվենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոյեմբերյան»  հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը: Հայկ Ղազարյանը, ով 1989-94 թվականներին եղել է առաջնագծում և մի կողմ է թողել գիտությունը համոզված է, որ ճշմարտությունը դարավոր պատգամ ունի.«Այն ազգերը ունեն հաջողություն, ովքեր կազմակերպված են: Ժամանակին մեր մեծերը […]

Ես չեմ ուզում պատերազմ լինի. Անդրե /վիդեո/

Տեսել եմ, գիտեմ, զգացել եմ սեփական մաշկի վրա ինչ է պատերազմը։ Կորցրել եմ հարազատների, վշտացել եմ, բայց և ապրել եմ ազատագրված հողում շնչելու բերկրանքը։ Որպես Հայ և Արցախցի, այսօր էլ պատրաստ եմ լինելու իմ հողի և իմ զինվորի կողքին։ Չեմ ցանկանում խուճապի մատնվենք, չեմ կամենում որևիցե խոսքով ու մեկնաբանությամբ վնասենք միմյանց. դրա ոչ ժամանակն է, ոչ […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։ Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը, կազմակերպության օրակարգային մի շարք հարցերի։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի