15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տրանսպորտային ցանցը Արցախի հետ պետք է ընդլայնվի և բազմաճյուղ լինի

Կառավարությանն որոշեց պահուստային ֆոնդից 1 մլրդ. դրամ հատկացնել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման աշխատանքների արագացման համար: Սա նշանակում է, որ այս ճանապարհի կառուցման  տեմպերը բավականին կակտիվանան և վերջապես այս տարվա ընթացքում Արցախը Հայաստանին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը կունենա, ինչը շատ ողջունելի է:

Միգուցե նաև դրանով էր պայմանավորված, որ Ադրբեջանը հենց նույն օրը դա «նշեց» իր  զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ ակտիվ կրակոցներով: Սա նշանակում է, որ թշնամին այս ճանապարհի գործունեությունը իր համար կարևոր ռազմական թիրախ է դիտարկում և դրանից շատ անհանգստացած է:

4-օրյա պատերազմի ընթացքում, թշնամին փորձում էր իր անօդաչու ինքնաթիռների, հրետանու և հրթիռահրետանային համազարկային կայանների կրակոցներով նաև Արցախի սահմանամերձ  ճանապարհային ենթակառուցվածքներին վնաս հասցնել: Անկասկած հաջորդ ռազմական արկածախնդրությունների դեպքում, Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ և Վարդենիս-Մարտակերտ ճանապարհները նույնպես թիրախում կարող են հայտնվել:

Արդիական է Հայաստանը Արցախին կապող ևս երկու և ավելի նոր ճանապարհային ցանցերի բարեկարգումը և գործարկումը, որոնք կկապնվեն կա′մ Հյուսիս-Հարավ մայրուղու, կա′մ անմիջապես խոշոր բնակավայրերի հետ:  Դրանց ամբողջական գործարկումը կլինեն ոչ շատ ծախսատար, որպիսզի  պիտանի լինեն ամենօրյա գործածության համար, կամ ունենան նաև օժանդակ և պահուստային նշանակություն: Մի քանի գործող ճանապարհների գոյությունը Արցախի հետ արդարացված է նաև սեզոնային և բնական աղետների ռիսկերի գործոններով:

Այսօր հնարավոր է Արցախի հարավային շրջանների ավտոճանապարհային ցանցի հետ կապնվել Կապանի, ինչպես նաև Մեղրիի կողմից դուրս եկող ճանապարհներով: Այստեղ ոչ մեծ ծավալի աշխատանքներ են պետք դրանք ամբողջովին գործածելի դարձնելու համար: Միգուցե արժե նաև Ջերմուկ քաղաքի կողմից ճանապարհը վերականգնել Քարվաճառի հետ՝ Արցախի հյուսիսային և կենտրոնական հատվածների հետ գործող կայուն կապ ունենալու համար: Այս ճանապարհների գործածական դարձնելը, ուղակիորեն կնպաստի նաև ազատագրված տարածքների այդ հատվածների  սոցիալ-տնտեսական պայմանների աշխուժացմանը:

Հայաստանից Արցախին կապող ամենաքիչը 5 կամ 6 ցամաքային ճանապարհների անխափան գործունեությունը անշուշտ կնպաստի Արցախի ռազմաքաղաքական, տնտեսական և քաղաքացիների  անվտանգության մեծացմանը,  իսկ մեր երկու հայկական պետությունները պետք է անընդհատ  ընդլայնեն և զարգացնեն ճանապարհային ցանցերը, դրանք ապահով, բարեկարգ և բազմաճյուղ դարձնելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ