14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2016

Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՄԽ համանախագահների և դեսպան Կասպշիկի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի սրման հետ կապված հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Այդ մասին Թվիթերի իր էջում տեղեկացրել է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Արցախից ուղղաթիռներով զինվորներ են տեղափոխել Երևան

Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսին: Բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը Henaran.am-ին տեղկացրեց.«Վիրավոր Զինվորներին արդեն տեղափոխում են «Մուրացան» զինհոսպիտալ: Նրանց վիճակը ծանր է, չի բացառվում, որ կվիրահատեն»: Վերջինը տեղեկացրեց, որ ի ինքը այս պահին այլ տեղեկությունների չի տիրապետում:

Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչներն են կրում ողջ պատասխանատվությունը. Ժառանգություն

Սույն թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի Հանրապետության կողմից հարձակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, որի ժամանակ կիրառվել են հրետանի, օդուժ, զրահատեխնիկա, դիտարկվում է որպես Ադրբեջանի Հանրապետության կողմից միջազգային պարտավորությունների խախտում, տարածաշրջանի ապակայունացման եւ խորը ճգնաժամի մեջ ներքաշելու փորձ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ հարձակում գործելու Ադրբեջանի Հանրապետության ավտորիտար ռեժիմի անպատասխանատու որոշումը կարող է հանգեցնել հարձակում […]

Եթե կարիք ու հրաման լինի, բոլորը պետք է մեկնեն սահման. Արտակ Բեգլարյան

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան հարթակում անդրադարձել է սահմանին տիրող թեժ վիճակին. «Արցախում բոլորի մոտ գերմարտական տրամադրություն է, ոչ մի վախ, ոչ մի խուճապ, ուղղակի բոլորը մտածում են, թե ինչպես աջակցեն ադրբեջանի հերն ու մերը լացացնելու գործին: Մի օրինակ միայն. Եղբայրս ճանապարհին հանդիպեց ու զրուցեց 18 տարեկան զինվորների հետ, ովքեր առյուծի պես […]

Վստահ եմ, մեր զինված ուժերը ունակ են հակառակորդին խաղաղություն պարտադրել․ Հ. Նաղդալյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, բայց,  կարծում եմ , այլևս ժամանակն է հստակ բարձրաձայնելու և դատապարտելու Ադրբեջանի պահվածքը և վարվող քաղաքականությունը՝ իրավիճակի ապակայունացման , խաղաղ բանակցային ճանապարհից հրաժարվելու ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները , հատկապես բարձրաստիճան հանդիպումներից առաջ կամ հետո, քայլ առ քայլ դառնում են ավելի լկտի և սանձարձակ […]

Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում ենեւ այս առիթով Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել. «Սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են: Այս իրավիճակում խնդրում եմ ապատեղեկատվություններ չտարածել, ջուր չլցնել թշնամու ջրաղացին: Մեր կողմից մեծաքանակ կորուստների, տեղահանությունների, […]

Ապրիլի 4-ին ժամը 11:00-ին «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 4-ին ժամը 11:00-ին «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Թեմա՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով Ադրբեջանի դիմած բացահայտ հարձակողական գործողությունների մասին կխոսի Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Մատաղիսի համայնքապետին վիրահատում են

ԼՂՀ Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում այսօր վիրավորվել է նաև Մարտակերտի շրջանի Մատաղիսի համայնքապետ Զավեն Ավանեսյանը: Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից Henaran.am-ին տեղեկացրին, որ գյուղապետին ներկա  պահին վիրահատում են: «Նրա վիճակը ծանր է եւ ներկա պահին ոչին հայտնի չե: Միանգամից երբ տեղափոխել են Ստեփանակերտ անմիջապես վրահատարան են տարել: Ներկա պահին վիրահատում են Ավանեսյանին: Վիրավորը վնասվածքն […]

Լավրովը կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ

Մոսկվան անընդհատ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ՝ կապված Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ, հայտնում է РИА Новости-ն։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի գործընկերների հետ,  կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության տարածքում ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի