24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Վստահ եմ, մեր զինված ուժերը ունակ են հակառակորդին խաղաղություն պարտադրել․ Հ. Նաղդալյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները գնալով ավելի հասցեական են դառնում, բայց,  կարծում եմ , այլևս ժամանակն է հստակ բարձրաձայնելու և դատապարտելու Ադրբեջանի պահվածքը և վարվող քաղաքականությունը՝ իրավիճակի ապակայունացման , խաղաղ բանակցային ճանապարհից հրաժարվելու ուղղությամբ: Հրադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները , հատկապես բարձրաստիճան հանդիպումներից առաջ կամ հետո, քայլ առ քայլ դառնում են ավելի լկտի և սանձարձակ և վերածվում են ծավալուն ռազմական գործողությունների:

Հայաստանյան կողմը բազմիցս հայտարարել է հակամարտության գոտում և շփման գծի վրա զինադադարի խախտումները բացառելու միջազգային մեխանիզմների կիրառման իր պատրաստակամության մասին, մինչդեռ, ի պատասխան, տևական ժամանակ իրենց կողմից մերժվում է այդ պահանջը:

Այսօրվա գործողությունները, իհարկե, աննախադեպ են իրենց ծավալներով, բայց, կարծում եմ, արդյունքում՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեր պաշտպանական բանակի կողմից  ստացել և ստանալու են համարժեք պատասխան և պատժիչ լուրջ գործողություններ:

Ադրբեջանի այս տենդագին ջղաձգումները և նրա նախագահի վերջին մեղադրանքները՝ ուղղված Մինսկի խմբին, ապացուցում են , որ անկյուն քշվածի վիճակում գտնվող հարևան պետությունը հետևողականորեն գնում է սադրանքի և իրավիճակը սրելու ճանապարհով:

Վստահ եմ, մեր զինված ուժերը ունակ են հակառակորդին խաղաղություն պարտադրել:

Կարևոր է, որ միջազգային հանրության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նույնպես գործնական քայլեր ձեռնարկվեն Ադրբեջանին սանձելու համար:

Մենք խորապես ցավում և կիսում ենք զոհերի հարազատների վիշտը և վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթում:

 

Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆ

ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ