Մատաղիսի համայնքապետին վիրահատում են

ԼՂՀ Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում այսօր վիրավորվել է նաև Մարտակերտի շրջանի Մատաղիսի համայնքապետ Զավեն Ավանեսյանը: Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից Henaran.am-ին տեղեկացրին, որ գյուղապետին ներկա պահին վիրահատում են:
«Նրա վիճակը ծանր է եւ ներկա պահին ոչին հայտնի չե: Միանգամից երբ տեղափոխել են Ստեփանակերտ անմիջապես վրահատարան են տարել: Ներկա պահին վիրահատում են Ավանեսյանին: Վիրավորը վնասվածքն ստացել է հակառակորդի օդային հրետանու հարձակման հետևանքով եւ վերջինս ստացել է մեջքի հատվածում լուրջ վնասվածք»,- կայքին հայտնեցին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցից:
Henaran.am-ին հայտնեցին նաեւ, որ ներկա պահին իրենց մոտ են բերել եւս 4 վիրավոր:
Հիշեցնենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով դեռեւս շարունակվում են ռազմական բախումները: