Բորդյուժան կապի մեջ է ՀՀ իշխանությունների հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կապի մեջ է ՀՀ իշխանությունների հետ, նա հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Այդ մասին Интерфакс-АВН-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Նա հայտարարել է նաեւ, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը: «Ամեն ինչ պետք է որոշվի միայն բանակցությունների ճանապարհով»,- ասել է նա։