30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը զինված հարձակման ծրագիրը միայնակ չէր նախաձեռնել…

ԱՍԱԼԱ-ի մարտիկ, Հիմնադիր Խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանի կարծիքով ղարաբաղաադրբեջանական սահմանում եղած այս լարվածությունը թեև աննախադեպ էր, բայց անսպասելի չէր:

‹‹2014-ի օգոստոսից իրավիճակն այսպես լարված է: Սա միանգամից չի սկսվել: Պետք է միշտ պատրաստ լինել այս զարգացումներին: Վստահ եմ, որ մեր ժողովուրդը նեցուկ է կանգնում մեր ԶՈՒ-ին: Մեր ԶՈՒ-ն այսօր իր բարձրակետի վրա է գտնվում››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Նա ը շեշտեց, որ Ադրբեջանի կողմից իրականացված  այս սադրիչ քայլը նախանշաններ ունեցել էր. միշտ պետք է պատրաստ լինել Ադրբեջանի կողմից արվող նախահարձակ քայլերին և համարժեք պատասխան դալ դրանց:

‹‹Կարծում եմ, որ երկրի քաղաքական իշխանությունն էլ պետք է պատրաստ լինի սրան: Իսկ թե այս վիճակն ինչ զարգացում կունենա, բարդ է ասել: Ադրբեջանը դժվար թե կարողանա էլի շարունակել իր այս սադրիչ քայլերը: Մեր ԶՈՒ-ն արդեն մեծ վնասներ է հասցրել Ադրբեջանին››:

Ալեք Ենիգոմշյանն ընդգծեց, որ զինված հարձակման պլանն, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը միայնակ չի մշակել:

‹‹Ադրբեջանը պետք է որ աջակցություն ունենար այսպիսի արկածախնդրության գնալու համար: Դժվար թե այդ երկիրը այդ հարձակման ծրագիրը միայնակ նախաձեռնած լիներ: Ամեն դեպքում, կարծում եմ՝ Ադրբեջնին չի հաջողվի կոտրել մեր վճռականությունը: Փառք մեր Զինված ուժերին ու մեր քաջ տղաներին››, – զրույցի վերջում հավելեց Ալեք Ենիգոմշյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ