14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2, 2016

Այլընտրանք չկա. Բակո Սահակյանը խոսել է Հայաստանից ժամանած լրագրողների հետ

Քիչ առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանից ժամանած լրագրողներին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մելանյա Ծառուկյանը հայտնեց, որ Բակո Սահակյանը նախ շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակ, լրագրող Գոհար Վեզիրյանին, ապա կարևորել է լրագրողների դերը օբյեկտիվ լրատվություն հաղորդելու գործում: «Բակո Սահակյանը ներկայացրեց իրավիճակը շփման գծում և նշեց, որ շփման գծի ողջ […]

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորել է Օբամային զսպել Ալիևին

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը հորդորել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին վերջ դնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից սանձազերծած վերջին հարձակումներին Լեռնային Ղարաբաղում, որը վատթարագույնն է 1994 թվականին կնքած զինադադարից հետո: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի հանձնախմբից: «Օմաբայի վարչակազմի կողմից Վաշինգտոնում ջերմ ընդունելություն գտնելուց հետո Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը […]

‹‹Պետք է դիմենք կոշտ ուժի միջոցների››

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը կասկածում է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ինչ-ոչ քայլեր կձեռնարկեն՝ Արդրբեջանին սաստելուր համար: ‹‹Այստեղ մի խնդիր էլ կա: Մինսկի խումբը չունի կողմերին պատժելու ինչ-որ մանդատ, իրավասություն: Բացի կոշտ հայտարարություններից՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների զինանոցում ուրիշ ոչինչ չկա:  Իսկ այդ հայտարարություններով, բնականաբար, հնարավոր չէ իրավիճակը կարգավորել: Պարզապես, ակնկալում ենք, որ Մինսկի խմբի համանախագահ […]

Ադրբեջանն ուզում է միջազգային հանրությանը ցույց տալ…

‹‹Կարծում եմ՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այս սադրանքը տարբերվում է նախորդներից: Այն իր մասշտաբով տարբերվում էր մյուսներից: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունն առանց արտաքին միջամտության  այս քայլին չի գնացել: Սա, ամենայն հավանականությամբ, ղարաբաղաադրբեջանական ինչ-որ պայմանավորվածության արդյունք էր››, – անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում կատարվող իրադարձություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Նարեկ Գալստյանը: Քաղաքագետը […]

ՀՀ Նախագահն անհրաժեշտ է համարել ԼՂՀ-ի հետ կնքել ռազմական փոխօգնության պայմանագիր

ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան անցկացրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգի շրջանակներում քննարկվել են Ադրբեջանական հանրապետության կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրավիճակը և այլ հարցեր: Նիստի սկզբում Հանրապետության Նախագահը խոսել է ստեղծված իրավիճակի մասին: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը […]

Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Գերմանիայի ԱԳՆ

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման կապակցությամբ: «Մտահոգված եմ քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների պատճառով: Կոչ եմ անում կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները և լիովին հարգել հրադադարի ռեժիմը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակեն»,- հայտարարել է նա։  

Թուրքիան կմիանա՞ Ադրբեջանին.Արամ Կարապետյանը նկատում է

«Թուրքերը ժամը երեքին պատրաստվում էին հայտարարություն անել, բայց մինչև հիմա չեն արել: Բայց նրանց սոցցանցերում կատաստրոֆիկ հայտարարություններ են հնչում, որտեղ նշում են, որ Ադրբեջանը իրենց ախպերնա ու իրենք պատրաստ են հանուն Ադրբեջանի կռվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:: Քաղաքական գործչի խոսքով` այս պահին մեկնաբանությունները պատեհ չեն,սական միջազգային հանրության զսպվածությունը տարօրինակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի