14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը «Գրադով» հարվածել էր դպրոցին. Վիրավոր երեխաներից մեկին վիրահատել են․ PanARMENIAN.Net /ֆոտո/

Ապրիլի 2-ին՝ ժամը 08:30 սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտունու ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք էր կիրառել, ինչի հետևանքով սպանվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել էր:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում Ստեփանակերտի հիվանդանոցից, ուր նրանց տեղափոխել են, ասացին, որ երեխան սպանվել էր, իսկ երկուսը վիրավորվել էին դպրոցի հրետակոծման հետևանքով: Մահացած Վաղինակ Գրիգորյանն ու վիրավորներից մեկը եղբայրներ էին:

Գևորգ Գրիգորյանն ու նրա մայրը (մեջտեղում)

«2004-ին ծնված Վարդան Ադրեասյանի մոտ ախտորոշվել է ազդրի բազմաբեկոր կոտրվածք, տրավմատիկ և հեմոռագիկ շոկ, կատարվել է վիրահատություն, ամեն ինչ նորմալ է: Գևորգ Գրիգորյանն ունի ազդրի շրջանի փափուկ հյուսվածքների վնասվածք: Կատարվել է վիրաբուժական մշակում», – հայտնեցին հիվանդանոցից:

Շարունակությունը՝  սկզբնաղբյուր կայքում

05a704545 b30be338e

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ