07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Եթե կարիք ու հրաման լինի, բոլորը պետք է մեկնեն սահման. Արտակ Բեգլարյան

ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան հարթակում անդրադարձել է սահմանին տիրող թեժ վիճակին.

«Արցախում բոլորի մոտ գերմարտական տրամադրություն է, ոչ մի վախ, ոչ մի խուճապ, ուղղակի բոլորը մտածում են, թե ինչպես աջակցեն ադրբեջանի հերն ու մերը լացացնելու գործին:

Մի օրինակ միայն. Եղբայրս ճանապարհին հանդիպեց ու զրուցեց 18 տարեկան զինվորների հետ, ովքեր առյուծի պես վստահեցնում էին, որ գնում են թշնամու ականջները քաշելու (իրենք այդքանը հայհոյանքներով են ասել)…

Էլ չասեմ, թե քանի երիտասարդ է կամավոր դիմել՝ սահման մեկնելու: Եթե կարիք ու հրաման լինի, բոլորը պետք է մեկնեն սահման: Մենք ենք մեր ապավենը, և դրա համար էլ ամեն ինչ լավ է լինելու: Թող բոլոր անմեղ զոհերի հոգիները լուսավորվեն…»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ