Դեսպան Թումանյանի հանդիպումը Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հետ

Փետրվարի 27-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մահմուդ Գուդարզիի հետ: Բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, նախարարը գոհունակությամբ նշեց, որ տարբեր ժամանակահատվածներում Հայաստանից մի շարք մարզիկներ և մարզիչներ են այցելում Իրան և հանդես գալիս իրանական մարզական, մասնավորապես՝ ֆուտբոլային ակումբներում: Նախարար Գուդարզին բարձր գնահատեց նաև Իրանի հայ համայնքի դերը […]