«Ո՛չ ապօրինի ավտոկայանատեղերին»

Հունվարի 30-ից Վանաձորի տարբեր հատվածներում տեղեկատվական թերթիկներ բաժանող «Ո՛չ ապօրինի ավտոկայանատեղերին» նախաձեռնության անդամները փետրվարի 1-ին հավաքվել էին Վանաձորի քաղաքապետարանի դիմաց՝ արտահայտելու իրենց դժգոհությունը՝ կապված քաղաքի ավտոկայանատեղերում գանձվող գումարների հետ: Վանաձորի ավագանու անդամներին ուղղված դիմումում երիտասարդները պահանջում են հրավիրել ավագանու արտահերթ նիստ եւ չեղարկել ավագանու 2015թ.-ի դեկտեմբերի 23-ի այն որոշումը, համաձայն որի՝ 2016թ.-ի տեղական տուրքերի եւ […]