Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը

Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը: Այդ մասին նշվում է ԱԳՆ Ֆեյսբուքի էջում․ «Դատապարտում ենք ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը, որը խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և սրում իրավիճակը կորեական թերակղզու տարածաշրջանում»։ Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան Հյուսիսային Կորեան արբանյակով բալիստիկ հրթիռ է արձակել, ինչի առթիվ ՄԱԿ-ը Անվտանգության խորհուրդ էր հրավիրել: