Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նաեւ լուսանկար է հրապարակել։ Արտաքին գործերի նախարարները նիստի ընթացքում քննարկելու են Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերը: Ռուսաստանի Դաշնությունում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով […]