25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Հայ շախմատիստները փայլել են Եվրոպայի արագ և կայծակնային խաղերի մրցաշարում

Իր հետաքրքիր արդյունքներով դեկտեմբերի 20-ին ավարտին հասավ Եվրոպայի արագ և կայծակնային խաղերի մրցաշարը: Եվ՛ արագ, և՛ կայծակնային խաղն էլ ուներ ընդհանուր 11 փուլ: Կայծակնային մրցաշարի փակման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին, իսկ արագ մրցաշարինը՝ դեկտեմբերի 20-ին:

Հայ գրոսմայստերները շատ լավ արդյունքներ են գրանցել արագ մրցաշարին: Հրանտ Մելքումյանը զբաղեցրել է պատվավոր 2-րդ տեղը, առաջին տեղը զիջելով Իվան Պապովին: Տիգրան Պետրոսյանը գրավել է 6-րդ տեղը, Սերգեյ Մովսեսյանը ՝ 12, Զավեն Անդրիասյանը՝ 19, Գևորգ Հարությունյանն էլ՝ 57, տեղեկացնում է chess.am-ը:

Կայծակնային մրցաշարում մեր հայրենակիցներից Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 5-րդ տեղը, Հրանտ Մելքումյանը՝6-րդ, Տիգրան Պետրոսյանը՝ 7-րդ: Սերգեյ Մովսեսյանը զբաղեցրել է 22-րդ տեղը, իսկ Գևորգ Հարությունյանը՝ 64-րդ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ