21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ մեկնարկել է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը: Այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նաեւ լուսանկար է հրապարակել։

Արտաքին գործերի նախարարները նիստի ընթացքում քննարկելու են Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերը:

Ռուսաստանի Դաշնությունում է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ով Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ կմասնակցի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Նիստին ներկա կլինի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ