06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2015

«Պատիվ ունեցա ՀՀԿ-ին ուղղված ծաղիկները նվիրել Օսիպյանին»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր Ազատության հրապարակում  խոսեց՝  երեկ ՀՀԿ-ի դիմաց ծաղիկներ դնելու իր փորձի մասին և շեշտեց, թե ժողովրդից նկատողություն է ստացել վարդեր դնելու համար, քանի որ ժողովուրդը մեխակ էր պահանջում: «Փորձ արեցի ծաղիկները դնել Կառավարության մոտ, սակայն վազեց Օսիպյանը, և ես պատիվ ունեցա ՀՀԿ-ին ուղղված ծաղիկները նվիրել Օսիպյանին, ով էլ շնորհակալություն հայտնեց»,- […]

«Մի հատ աբովյանցի ձյաձ համեմատական ա տանում սահմանադրության վերաբերյալ»

Ախխխ արա մի հատ աբովյանցի ձյաձ համեմատական ա տանում սահմանադրության վերաբերյալ:  Ասում ա… -դուք գրել եք , դուք էլ եկել եք մեկնաբանում եք, ոնց որ էն անեկդոտի մարդը լինեք, որ նամակա գրում ուղարկում, հետո մի հատ էլ էլի նամակա գրում , որ կարդան առաջինը.. Հետո էլ ասում եք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բա էս ձեր արածն […]

Աշակերտների աչքի առաջ սպանել են կարատեի մարզչին /վիդեո 18+/

Սարատովի դպրոցներից մեկում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել։ Կարատեի պարապմունքի ժամանակ դպրոցական մարզադահլիճ է ներխուժել մի տղամարդ՝ ատրճանակը ձեռքին ու գնդակահարել է մարզչին։ Նա եւս մի քանի կրակոց է արձակել՝ վիրավորելով երկու ծնողի, ովքեր ներկա էին իրենց երեխաների պարապմունքին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Սպանության պահին մարզադահլիճում մի քանի տասնյակ երեխաներ են եղել, հայտնում է НТВ-ն։ […]

«Րաֆֆի ջան, եղբայր, քեզ չի սազում». Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ խոսնակը երեկ ուղիղ եթերով հետևել է «Նոր Հայաստանի» հանրահավաքին: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ իրենք իրենց մեջ էլ չգիտեին, թե ինչ են անելու: Րաֆֆին միկրոֆոնը տեսնում էր, վազում հարցազրույց էր տալիս. գուցե կարոտել էր լրագրողներին, չգիտեմ: Ժիրայրն էլ լրիվ այլ բան էր ասում»,- լրագրողների հետ կիսվեց Շարմազանովը: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ՀՀԿ գլխավոր գրասենյակի մուտքին ծաղիկներ […]

Հակառակորդը կրակում է խաղաղ բնակչության վրա

Անցած գիշեր կրկին լարված է եղել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում: Henaran.am-ին տեղացիները փոխանցեցին, որ հակառակորդն ամբողջ գիշեր կրակ է բացել խաղաղ բնակչության վրա: «Այրված մեքենան պատկանել է զինվորականի, եթե չեմ սխալվում, BMW մակնիշի է եղել: Զինվորականը հենց դուրս է եկել մեքենայից, նոր են սկսել կրակել: Վախեցինք անգամ տնից դուրս գանք ու գոմը գնանք` կովերն առանց կթելու […]

«… որքան էլ փոխվի, որքան էլ լավ ու նոր շարժիչ ունենա, միևնույն է, մենք նրան չենք վստահում»

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամի համոզմամբ` hասարակությունն հետաքրքրված չէ սահմանադրական փոփոխությունների մանրամասներով, մարդիկ միայն իրենց խնդիրների մասին են բարձրաձայնում, և դա բնական է: Սա իշխանության նկատմամբ հանրաքվե է, և «ոչ» ասելով՝ մարդիկ պետք է «ոչ» ասեն այս իշխանություններին»: Անահիտ Բախշյանի խոսքով` մարդիկ ուղղակի չեն վստահում. «Սա նման է անընդհատ վթարների մեջ հայտնվող, օրենքները խախտող վարորդի պատմությանը, […]

Արագոնի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Արագոնի խորհրդարանը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ընդունել է հռչակագիր, որը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկացրել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության կայքը, պատգամավոր Գրեգորի Բրիզ Սանչեսի մշակած տեքստը հիշատակի տուրք է մատուցում ավելի քան 1,5 մլն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության ծավալած գործողությունների հետևանքով: Պատգամավորը կոչ է անում թուրքական կառույցներին, ներառյալ թուրքական […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիայի համերգասրահում

Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիայի համերգասրահում կայացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը ներկայացրել է Ա. Խաչատրյանի, Ն.Ռիմսկի-Կրոսակովի, Պ.Չայկովսկու ստեղծագործությունները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի