Ինչ անել՝ իմունային համակարգն ամրապնդելու համար
Եթե հնարավորինս մատչելի բացատրեմ, իմունային համակարգը մարդու ողջ օրգանիզմի համակցված աշխատանքն է, որը պայքարում է վիրուսների, օտարածին մանրէների դեմ՝ փորձելով չթողնել, որ դրանք ներթափանցեն օրգանիզմ: Իսկ եթե այդ ՛՛թշնամիներն՛՛ արդեն ինչ-որ ճանապարհով գրավել են օրգանիզմ-ամրոցը, իմունային համակարգի ՛՛հեծելազորը՛՛ ճիգ չի խնայում թշնամուն վնասազերծելու համար: Եթե իմունային համակարգը թույլ է, ՛՛զավթիչների ավերածություններն՛՛ ու պատճառած վնասները կարող […]