06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 21, 2015

Ռուսաստանն առարկայական երկխոսություն է ակնկալում ԼՂ խնդրի շուրջ. Լուկաշեւիչ

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան առարկայական երկխոսություն սկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ: Նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, գրում է РИА Новости-ն: «Մենք ակնկալում ենք, որ կողմերն առարկայական երկխոսություն կսկսեն հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ»,-ասել է Լուկաշեւիչը: Նա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Բեռնում կայացած հանդիպումը «զգալի տեղաշարժ է» համարել […]

Լրացուցիչ գանձման է առաջադրվել ավելի քան 17 միլիարդ դրամ

2015 թվականի ընթացքում Ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության կողմից, ինչպես նաև նախարարության այլ ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրած 228 ստուգմամբ արձանագրվել և պետբյուջե գանձման է առաջադրվել ավելի քան 17 մլրդ դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն` նախորդ տարվա 3 միլիարդ 400 միլիոն դրամի դիմաց կամ միջինը մեկ ստուգման արդյունքով հայտնաբերվել է շուրջ 75 մլն դրամ` նախորդ […]

Մոսկվան նոր ավիատեխնիկա է տեղակայում Գյումրիում

Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմաբազան ուժեղացրել է մարտական ու փոխադրական ուղղաթիռներով, դրանք ուղարկվել են Կուբանից: Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն: «Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից տեղ են հասցվել վեց միավոր Մի-24Պ ժամանակակից մարտական հարվածային ուղղաթիռներ եւ բանակային ավիացիայի Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներ: Ներկայում Անդրկովկասի ռուսական զորամիավորումում ձեւավորվել Է բանակային […]

«Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը  յուրաքանչյուրիս հոգու պարտքն է եղել»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որի ընթացքում ամփոփվել են տարելիցի շրջանակում մայրաքաղաքում իրականացված ծրագրերը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ 100-րդ տարելիցին նվիրված բոլոր այն ծրագրերն ու մշակութային միջոցառումները, որոնք մայրաքաղաքում […]

Ի՞նչ հարցեր է բարձրացնում Հայաստանի գրողների միությունը /վիդեո/

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը դեկտեմբերի 21-ին ամփոփեց անցած տարին՝ գրական դաշտում: Միլիտոնյանը նշեց, որ Հայաստանի գրողների միությունն անցնող տարում կազմակերպել է թվով 130 միջոցառում՝ քննարկումներ, հանդիպումներ, հոբելյաններ, շնորհանդեսներ: Դրանք անցկացվել են բուհերում, սփյուռքում, մարզերում և մշակութային հաստատություններում: ՀԳՄ նախագահի փոխանցմամբ՝  Գերմանիայում այս տարի տպագրվել է եղեռնազոհ 4 հայ գրողների միասնական ժողովածուն՝ անգլերեն, ֆրանսերեն, […]

Նախագահը Մոսկվայում մասնակցում Է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Հյուրընկալող երկրի` Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նստաշրջանի սկզբում ողջույնի խոսք է հղել մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանք, որից հետո նստաշրջանը վարել է ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցություններն այժմ ընթանում են […]

Հայտնաբերվել և ապամոնտաժվել են

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին  զեկուցվել է, որ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 32 վարչական արձանագրություն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառյությունը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կասեցվել է ապօրինաշինության և […]

Նախարարը լսել է բողոքող քաղաքացիներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Նախարարի առաջին կանգառը Արագածոտնի մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Սարգիս Սահակյանի հետ առանձնազրույցից հետո աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ: Նրանց հետ քննարկվել են մարզի բնակիչներին հուզող և արդարադատության […]

Շարմազանովը Փոստանջյանին հորդորում է «միտինգներ» չանել /վիդեո/

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստերի դահլիճում անդրադարձավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ելույթին, որտեղ վերջինս տեղեկացրել էր «Նոր Հայաստան» փրկության ճակատի հետագա անելիքների մասին, ապա հավաստիացրել, թե իշխանությունը ցայտնոտի մեջ է, ինչն էլ, ըստ նրա, արտահայտվել է իրենց` հանրահավքներին խուժաններ ուղարկելով, որպեսզի խափանեն խաղաղ հանրահավաքները. «Չի կարելի թիվ մեկ քաղաքական ամբիոնը սարքել ցածրադիր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի