Ի՞նչ հարցեր է բարձրացնում Հայաստանի գրողների միությունը /վիդեո/
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը դեկտեմբերի 21-ին ամփոփեց անցած տարին՝ գրական դաշտում:
Միլիտոնյանը նշեց, որ Հայաստանի գրողների միությունն անցնող տարում կազմակերպել է թվով 130 միջոցառում՝ քննարկումներ, հանդիպումներ, հոբելյաններ, շնորհանդեսներ: Դրանք անցկացվել են բուհերում, սփյուռքում, մարզերում և մշակութային հաստատություններում:
ՀԳՄ նախագահի փոխանցմամբ՝ Գերմանիայում այս տարի տպագրվել է եղեռնազոհ 4 հայ գրողների միասնական ժողովածուն՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն թարգմանություններով.
«Մեր գրողներն այս տարի մասնակցել են միջազգային տարբեր փառատոնների։ Ոմանց գրքերը հրատարակվել են տարբեր լեզուներով: Շատ նմուշներ էլ պատրաստվում են հրատարակության: Ինչ վերաբերում է գրական արտաքին կապերին, ապա մենք սերտորեն համագործակցում ենք Լիտվայի, Սերբիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Մակեդոնիայի և մի շարք այլ երկրների գրողների միությունների հետ»:
ՀԳՄ նախագահը տեղեկացրեց , որ այս տարվա ընթացքում պետպատվերի շրջանակներում Գրողների միությունը հոգացել է 46 գրողի առողջապահական խնդիրները։
Մանրամասները՝ տեսանյութում: