10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

«Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը  յուրաքանչյուրիս հոգու պարտքն է եղել»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան նիստը, որի ընթացքում ամփոփվել են տարելիցի շրջանակում մայրաքաղաքում իրականացված ծրագրերը: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ 100-րդ տարելիցին նվիրված բոլոր այն ծրագրերն ու մշակութային միջոցառումները, որոնք մայրաքաղաքում նախատեսվել էին 2015թ. ընթացքում, ամբողջությամբ կյանքի են կոչվել:

Շնորհակալություն հայտնելով կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի բոլոր անդամներին համատեղ աշխատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու համագործակցված:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպումը, վստահ եմ, մեզանից յուրաքանչյուրի համար եղել է հոգու պարտք, որը կատարվել է մեծագույն պատասխանատվությամբ: Դեռ անելիքներ կան, որոնք պետք է կատարենք մինչև 2016-ի ապրիլի 24-ը, և համոզված եմ, որ նույն ոգով ու նվիրումով դրանք ևս կիրականացվեն»,- ընդգծել է քաղաքապետը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներում ստանձնած պարտավորության և դրսևորած պատասխանատվության համար հանձնաժողովի մի շարք անդամներ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ