06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 17, 2015

Հունաստանի պաշտպանության նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ

Պաշտոնական այցով ՀՀ ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդ, շրջել Ցեղասպանության թանգարանում : Հիշեցնենք, դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի […]

«Սա պետք է գնա որպես հոսանքի գումար». վարչապետը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին  կառավարության նիստում գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը ներկայացրեց որոշում ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին: ՀԾԿՀ 2015 թվականի հունիսի 17-ի որոշման համաձայն` սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի համար սահմանված նոր սակագների` 2015 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված` ոռոգման համակարգի ընկերություններում գումարների վճարմամբ պայմանավորված առաջացող լրացուցիչ […]

Նոր ռեկորդ․ Մոսկվայում մեկնարկել է Պուտինի մեծ ասուլիսը /վիդեո, ուղիղ/

Քիչ առաջ Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ ասուլիսը, որը11-րդն է։ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը ռեկորդ է սահմանել, քանի որ այս տարի ասուլիսին ռեկորդային քանակության՝ 1390 լրագրող։

ՀԷՑ-ից տեղեկացնում են

Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 17-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի` 10:00-14:00 Դեմիրճյան փ. 17, 19, 21, Արամի նրբ. 26 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 16 շենքի 7-13 մուտքերը, Արմավիրի մարզի` 11:00-14:00 Մեծամոր քաղաքի Ժ/Տ, 4-րդ և Քոթեջ […]

ԱՄՆ կոնգրեսականները դռնփակ նիստում հարցեր կուղղեն Ուորլիքին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ

2016-ի հունվարին Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը նվիրված դռնփակ քննարկում է կազմակերպելու: Կոնգրեսում կայանալիք քննարկմանը հրավիրված է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը: «Հաջորդ շաբաթների ընթացքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը փակ դռների հետեւում հարցեր […]

«Ռուբիկ ջանն» արժանի է

Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր մեկնարկեց շնորհավորանքներով: Նախ Աժ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց պատգամավոր Ռուբեն Հակոբյանի տարեդարձը, ապա ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը շարունակեց ամբիոնից՝ «Ռուբիկ ջան, լավ լինես առողջ և երջանիկ ապրես, եղբայր…»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շարունակեց՝ թե սա ընդդիմության կողմից հատուկ շնորհավորանք էր: Հովհաննես Մարգարյանն էլ արձագանքեց, թե Հակոբյանը արժանի է լավագույն մաղթանքների, ընդ որում՝ ոչ […]

Արձանագրված ընտրախախտումների առթիվ քրգործեր են հարուցվել

2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 3 ընտրատարածքի տարբեր տեղամասերում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվել է ևս 3 քրեական գործ՝  տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնում է քննչական կամիտեի լրատվական ծառայությունը: Այսպես՝ […]

ԲՀԿ-ն դեմ չէ, ձեռնպահ է «փնթի» օրենքին

Ազգային ժողովը 62 կողմ, 3 դեմ և 31 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Գյուղացիական կոոպերացիաների մասին» օրենքը: Հիշեցնենք, նախագծի կիրառման արդյունքում նախատեսվում է գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման օրենսդրական հիմքերը ամրապնդել, հստակեցնել գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, խթանել գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, բարձրացնել գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը: Քվեարկությունից առաջ ԲՀԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի