09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2015

Հարուցված քրեական գործով` փաստաբան է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է փաստաբան՝ քրեական գործով դատաքննության ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության կասկածանքով։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Սյունիքի մարզի 46-ամյա բնակչուհուց դեկտեմբերի 9-ին գրավոր հաղորդում է ստացվել, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող իր որդուն ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու […]

Ինչպե՞ս է «Լուսավոր Հայաստանը» գումար հայթայթել /վիդեո/

«Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարից հետո կուսակցության խորհրդի նախագահ, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը բացահայտել է, թե ինչպես է «Լուսավոր Հայաստանը» կարողացել գումար հայթայթել: «Համագումար կազմակերպելու համար նախաձեռնող խումբը կազմակերպել է դրամահայթայթման երկու միջոցառում: Ապագայում էլ շարունակելու ենք բաց, թափանցիկ դրամահայթայթման միջոցառումներ անել: Երկու դրամահայթայթման միջոցառումներին հրավիրվել են 100-ական մարդ և այդ մարդիկ նվազագույնը 10 […]

«Աղերսում եմ` մի՛ քարկոծեք, մի՛ հայոյեք…». Շուշան Պետրոսյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը Facebook-յան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներս, սրտացավներս, իմ հարազատներ , իսկապես մեր Երկիրը սիրող ու Երկրին բոլոր հնարավոր ձևերով ծառայողներ , իսկական մարտիկներ… Ձեր ցավը տանեմ , հասկանում եմ Ձեր ցասումը, ցավը , ամեն Հայ Զինվորի կորստից հետո ատելության ու բարկության պոռթկումը , իսկապես հասկանում եմ ու ինքս […]

Հայուհու հրաշալի ելույթը Голос-ում․ նա կիսաեզրափակչում է /վիդեո/

Ռուսական «Голос»-ում շարունակվում են քառորդ եզրափակչի փուլի ելույթները: Նախօրեին ռեփեր Բաստայի թիմից ելույթ ունեցավ հայուհի Մարիա Երոյանը: Նա հրաշալի կատարեց Ալլա Պուգաչովայի «Арлекино» երգը եւ արժանացավ ժյուրիի անդամների գովաբանական խոսքերին։ Մարիան հեռուստադիտողների քվեարկության ու Բաստայի տված միավորների ծնորհիվ անցավ կիսաեզրափակիչ:

Փոխարինող չկա՞

«Ես միշտ էլ ասել եմ, որ չկա այնպիսի քաղաքական ուժ, որին փոխարինող չլինի, փոխարինողներ միշտ էլ կան»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը. «Փոխարինողներ միշտ էլ կգտնվեն, եթե մենք չֆետիշացնենք որոշակի մարդկանց և արժեքներ: ՀՀԿ-ականներն ի՞նչ անում են, ճիշտ են անում, իրենք ասում են` մեզնից հետո ասեք` ո՞վ: Իշխանությունները և քաղաքական […]

Զոհված զինծառայողը մեկ ամսից պետք է զորացրվեր

Երեկ երեկոյան Արցախում հակառակորդի գնադկից զոհված Կարեն Գրիգորյանը մեկ ամիսց պետք է զորացրվեր: Այս մասին Henaran.am-ին հայտնեց Մասիս քաղաքի բնակիչներից մեկը, ով ճանաչում էր Գրիգորյանների ընտանիքին: Կարենի ընտանիքը Մասիսում չի բնակվում, նրա ծնողները Ղազախստանում են: Զորացրվելուց հետ, ըստ երևույթին, Կարենը նունպես պետք է մեկներ ծնողների մետ «Հարգված ընտանիք են, նորմալ, իրենց համար հանգիստ ապրող: Կարենը շատ […]

Փոքրիկի դեմքը սարսափելի այրվածքների արդյունքում անճանաչելիորեն փոխվել է․ որն է նրա ամանորյա երազանը /ֆոտո, վիդեո/

2 տարի առաջ հրդեհեցին փոքրիկ Սաֆայր Թերիի տունը։ Հրդեհի արդյունքում մահացան աղջկա հայրը, մայրը, քույրն ու եղբայրները։ Սաֆայրին գտել էին մահացած հոր դիակի մոտ: Հայրը սեփական մարմնով ծածկել էր աղջնակին: Ամբողջ ընտանիքից նա միակ ողջ մնացածն էր, սակայն այրվել էր նրա մաշկի 75%-ը: Այսպիսի տեսք ուներ Սաֆայրը հրդեհից առաջ: Հրդեհից հետո աղջնակին խնամում է նրա […]

Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ամանորյա բարեգործական տոնավաճառ

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։ Այս տարի ներկայացված ավելի քան 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում ՀՀ մարզերի կին արտադրողները, անհատներ, միջազգային կառույցներ: Բարեգործական ծրագրին մասնակցում են նաև դեսպանությունները, այդ թվում՝ ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, […]

Եվրոպայում կայացել է Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը

Դեկտեմբերի 11-ին Վիեննայում` ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը: Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, ԱԳՆ առջև դրված խնդիրների իրականացումը, ամփոփեց 2015թ. կատարված աշխատանքները և համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք քայլերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի