02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Փոխարինող չկա՞

«Ես միշտ էլ ասել եմ, որ չկա այնպիսի քաղաքական ուժ, որին փոխարինող չլինի, փոխարինողներ միշտ էլ կան»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը.

«Փոխարինողներ միշտ էլ կգտնվեն, եթե մենք չֆետիշացնենք որոշակի մարդկանց և արժեքներ: ՀՀԿ-ականներն ի՞նչ անում են, ճիշտ են անում, իրենք ասում են` մեզնից հետո ասեք` ո՞վ: Իշխանությունները և քաղաքական կազմակերպությունները, եթե փոխարինելի են, ուրեմն թող ասեն` ո՞նց և ի՞նչ ծրագրով: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, ասում էր` միասնական ընդդիմությամբ: Բայց չկարողացան 4 հազար մարդ ճարել, որպիսի ամեն տեղամասում գոնե 2 վստահված անձ ունենան, որովհետև մեկ վստահված անձի պարագայում էլ, հավատացեք, բացառվում է որևէ խախտում»:

Իսագուլյանը նկատում է, որ անկաշառ  ու սկզբունքային մարդկանց պարագայում խախտումների հնարավորությունը սահմանադրական հանրաքվեին կհավասարվեր զրոյի.  «Դրա համար ՀՀԿ-ն, շատ լավ իմանալով, որ ընդդիմադիրները, որպես անձ` փոխարինողի անուն չեն կարող տալ, որովհետև իրենք էլ չգիտեն, թե ո՞ւմ անունը տան: Որպես քաղաքական անձ էլ չգիտեն, այսպես ասած, «յորղանը» ում չափով գցեն», -Իսագուլյանը նկատում է, որ ընդդիմությունը,  չունենալով միասնականություն, շտապում է բողոքել այն քաղաքական ուժից, ով իր վրա պարտավորությունններ է վերցրել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ