Ավազակային հարձակում` Գյումրիում

Էլեկտրոնային լրատվամիջոցներում քիչ առաջ տեղեկություն է տարածվել, որ Գյումրիի Ղուկասավան փողոցի տներից մեկի վրա ավազակային հարձակում է կատարվել: Նշվում է, որ դիմակավորված երկու զինված անձինք մուտք են գործել տուն, կապկպել են տան անդամներին ու գումար պահանջել` զենքի սպառնալիքով։ Henaran.am-ն այս դեպքի առնչությամբ փորձեց տեղեկություն ստանալ Ոստիկանությունից, սակայն վերջիններս դեպքից անտեղյակ էին: