06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 1, 2015

«Տեսեք` ձեզ ինչ եմ անելու». դիմում են Սերժ Սարգսյանին

«Մեր հասցեին հայհոյանք և սպառնալիք հնչել է առաջին դատի օրը, երբ ընդհանուր հայհոյեց երիտասարդը, ու երբ հորաքրոջս տղան և աներձագս մոտենում են ու փորձում կարգի հրավիրել, այդ երիտասարդը ասում է՝ արա, հլը եկեք դուրս, տեսեք ձեզ ինչ եմ անելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015թ. հունվարին դաժանաբար սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի […]

Օմբուդսմենը` Աշոտյանին

Որպես Օմբուդսմենի աշխատակազմի պաշտոնական արձագանք՝ վերջինիս գրասենյակը ներկայացնում է քաղաքացի Բեթղեհեմ Արաբյանի ֆեյսբուքյան գրառումը` առանց որեւէ լրացուցիչ մեկնաբանության. «Հիմա էլ Աշոտյանին անցնեմ, ինչքան ասում եմ չանդրադառնամ, չի լինում… չիջնելով իր մակարդակին բավականին քիչ կասեմ. Աշոտյանն անդրադառնալով ՄԻՊ-ի հրապարակմանը` սարսափելի պայմաններում գտնվող թիվ 16 հատուկ դպրոցին, ասում է. «Այդ դպրոցը ԿԳՆ ենթակայության էր, և մենք գիտեինք այդ […]

Milliyet-ը հրապարակել է Ռուսաստանի դեմ Թուրքիայի պատժամիջոցների նախագիծը

Թուրքիան պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այն բանից հետո, երբ վերջինս սկսեց պատճամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Milliyet» պարբերականը գրում է, որ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի ղեկավարությամբ նիստ է գումարվել, որի ընթացքում մշակված նախագիծը ներկայացվելու է վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հաստատմանը: Ըստ թերթի տվյալների՝  նախագծի կարևոր կետերն են. 1. Վերադարձնել Ռուսաստանի մաքսակետերում դիտավորյալ […]

Կենտրոնական բանկը պաշտոնապես պարզաբանում է

Պաշտոնական պարզաբանում ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձմանգործընթացի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 17.11.2015 թ-ի թիվ 2 պաշտոնական պարզաբանմամբ անդրադարձել էԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացում առաջացող թվով 4խնդիրների և տվել ստորև ներկայացված լուծումները. Դիտարկենք այն դեպքը, երբ հաճախորդը միևնույն բանկում ՀՀ դրամով և արտարժույթով ունի թե՛ ընթացիկ և թե՛ ավանդայինհաշիվներ: Եթե […]

Որքան կլինի Երևանի գլխավոր տոնածառի բարձրությունը

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում  Հանրապետության հրապարակում մեկնարկել են  գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները:  Նախ ամբողջացվում են մետաղյա կոնստրուկցիաները, որից հետո դրանց վրա կամրացվեն  հանրապետության տարբեր մարզերում սանիտարական  էտման արդյունքում հատված եղևնիների ճյուղեր: Մայր տոնածառը կունենա 32 մետր բարձրություն  և կզարդարվի լուսադիոդային լույսերով ու նորաոճ խաղալիքներով:  

Մանվելիզմից հեռու կմնա. ինչպիսին կլինի Արշալույսը դեկտեմբերի 6-ին /վիդեո/

Արմավիրի մարզի Արշալույս գյուղի համայնքապետի ընտրությունները համընկել են Սահմանադրական հանրաքվեի օրվա հետ: Համայնքի ղեկավարի թեկնածու  Աշոտ Սարգսյանը պնդում է, որ գործող գյուղապետի լիազորությունները ավարտվում են փետրվարին և վերջինս հեռահար նպատակներ ունենալով` ջանքեր է գործադրել հենց դեկտեմբերի 6-ին ՏԻՄ ընտրությունների գնալու համար: Շրջանառվող տեղեկությունների համաձայն գյուղում երկու թեկնածուների միջև լուրջ ու անզիջում պայքար է սկսվել: Մի […]

Բոլորը նեղվել են, որ նախագահ չեն դառնալու /վիդեո/

Հրապարակախոս, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը համոզված է` «հանրապետական» կուսակցությունը, «դաշնակցությունը» և «բարգավաճը» կողմ չլինեին սահմանադրության փոփոխությանը, այսօր «ոչ» ասողները «այո» կասեին. «Խնդիրն այն է, որ մի տեսակ վիրավորվում են, որ այլևս չեն կարող նախագահ դառնալ, իսկ ով է ասում, որ չեն կարող դառնալ: Ազգային ժողովի միջոցով կարող են դառնալ նախագահ, եթե այդքան շատ են ուզում դառնալ նախագահ»: […]

Էրդողանը չի պատասխանել ներողություն խնդրելու մասին ռուս լրագրողի հարցին

Կլիմայական գլոբալ փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի փարիզյան գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին: Բայց ինչպես նկատել է տալիս թուրքական «Dogan» լրատվական գործակալությունը, Էրդողանը խուսափել է ռուս լրագրողի հարցին պատասխանելուց, գրում է Ermenihaber.am-ը: Ռուսական «Ria Novosti» լրատվական գործակալության թղթակիցն Էրդողանին հարցրել է, թե արդյոք Թուրքիայի նախագահը ներողություն կխնդրի Սիրիայում ռուսական  «СУ-24» ռազմական ինքնաթիռի խոցման […]

ՀՀ-ում 2015թ-ի ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 261 դեպք

2014թ. դրությամբ աշխարհում կար 36,9 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ. նրանց գերակշիռ մասը՝ 25,8մլն-ը բնակվում էր Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև Հայաստանը և նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1,5մլն-ի: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը: 2014թ. ընթացքում մոտ 2 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի