17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2015

Լևոն Զուրաբյանը խայտառակել է Հայաստանը.Ժամանակ

«ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ իր դրսեւորած վարքագծով զարմացրել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, այլ նաեւ հայ պատգամավորներին: Զուրաբյանը Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հարց տալու իրավունք է ստացել եւ մինչեւ իր հարցը տալը մի ամբողջ պարբերություն կարդացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինչ-որ հարցազրույցից […]

Վթարի է ենթարկվել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը. 8 զոհ եւ վիրավորներ /վիդեո/

Այս գիշեր, տեղի ժամանակով ժամը 03.10-ին Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ըստ նախնական տվյալների՝ կա 8 զոհ և 36 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, 9-ի վիճակը ծանր է: Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, հիմնականում Հայաստանի քաղաքացիներ, հայտնում է tvzvezda.ru-ն։ Նախնական տեղեկություններով՝ վարորդը ղեկին քնել է։ Ավտոբուսը 200 մետր ընթացել է, ապա […]

Մինչև ե՞րբ գամված պիտի մնաս

Մեր առօրյա կյանքում հանդիպող շատ խնդիրների և դժվարությունների հիմքում ընկած է ծուլությունը: Եթե ավելի ուշադիր ու հետևողական լինենք, ապա կնկատենք, որ հոգևոր կյանքում մեր անհաջողությունները մեծ մասամբ կապված են հենց ծուլության հետ: Առակաց գրքում մի հրաշալի հատված կա ծուլության մասին. «Երբ ծույլին ուզում ես մի տեղ ուղարկել, ասում է՝ ճանապարհին առյուծ կա»: Բոլորս էլ ունենք տկարություններ, […]

… Ո՛չ վախը, ո՛չ կասկածը, ո՛չ էլ սխալներս երբեք չեն խանգարել ինձ

«Եթե այն ամենի մեջ, ինչ ես գրել եմ, կա ինչ-որ արժեք, ապա դա նրանից է, որ մայրս մանկությանս տարիներին ամեն օր ինձ համար Աստվածաշունչ էր կարդում և ստիպում էր ինձ առանձին հատվածներ անգիր անել: Մանկությանս հաջորդեց պատանեկությունս, և ես զգալի գիտելիքներ ձեռք բերեցի մաթեմատիկայի, բնագիտության և այլ գիտությունների մեջ, աշակերտեցի բազում ուսուցիչների, սակայն անկեղծ խոստովանում […]

Վարչապետ Աբրահամյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է  պատվիրակությունների ընդլայնված կազմով: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ցավակցություն է  հայտնել Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման կապակցությամբ և նշել, […]

Այս աշնան ամենանորաձև սանրվածքները /ֆոտո/

Այս աշնանը ոճաբանները նորաձև երևալու համար խորհուրդ են տալիս անել բնականին մոտ սանրվածքներ, այսինքն նախընտրելի է, որպեսզի մազերն ունենան բնական տեսք: Խնամքով սարքված լոկոնների կամ իդեալական հարթ մազերի փոխարեն մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել ոսկե միջին. այն է՝ ուսերին թափվող անփույթ ալիքները: Այս տարի գեղեցիկ և ոճային կդիտվեն նաև տարբեր տեսակի և չափի մազակալները, նախընտրելի […]

Ինչպե՞ս գրվեց «Հին Աստվածները»

Հովիկ Չարխչյանը Facebook-ի իր հանրագրում անդրադարձել է Լևոն Շանթի «Հին Աստվածները» դրամայի ստեղծման պատմությանը. «Քառասուն տարեկանիս քութեշե էի բռնված: Կանչեցի մեր Օվին (բժիշկ Հովհաննես Միքայելյանին): Երկու-երեք շաբաթ անջատ պիտի ապրեի, մինչև որ ուրիշները վարակելու շրջանն անցներ: Իսկույն ահագին դոզով ներարկում ըրին և, իրոք, երկրորդ օրը տաքությունս անցավ, գլուխս թարմ, բայց անկողնուց ելլելու և ուրիշներ ընդունելու իրավունք չունեի: […]

Փող տուր

Հիվանդանոցներում հաճախ հանդիպում ենք ճերմակ խալաթով տիկնանց, ովքեր բժշկական ծառայություններ չեն մատուցում, այլ կանգնելով վերելակում` ուղղորդում են մարդկանց վեր ու վար անելու հարցում: Եվ մի կոճակ սեղմելու պարտականությունն իրենց վրա են վերցնում` փոխարենը ամենաքիչը 100 դրամ պետք է տալ: Եթե ոչ թարսուշիտակ հայացքի եւ պարտքի ծանր զգացողության ներքո «հաճախորդը» լքում է բուժհաստատության առանց այն էլ ծանր միջավայրը: Henaran.am-ի […]

Ումով են վերադառնում հին ընկերները

Օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Դաշնակցությունը» «այո»-ի քարոզարշավի շրջանակներում ստեղծվել է քսան հոգուց բաղկացած խմբեր, որոնք բաժանված են հինգ մասի, խմբերի պատասխանատուներն են Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանը և Լևոն Մկրտչյանը: Խմբերում ներգրավված են նաև հանրությանը հայտնի ևս չորս դաշնակցականներ: Նախատեսված է, որ յուրաքանչյուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված