Այս աշնան ամենանորաձև սանրվածքները /ֆոտո/

Այս աշնանը ոճաբանները նորաձև երևալու համար խորհուրդ են տալիս անել բնականին մոտ սանրվածքներ, այսինքն նախընտրելի է, որպեսզի մազերն ունենան բնական տեսք: Խնամքով սարքված լոկոնների կամ իդեալական հարթ մազերի փոխարեն մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել ոսկե միջին. այն է՝ ուսերին թափվող անփույթ ալիքները: Այս տարի գեղեցիկ և ոճային կդիտվեն նաև տարբեր տեսակի և չափի մազակալները, նախընտրելի են նաև պոչիկ կապած մազերը կամ ծոծրակից քիչ վերև հավաքված մազերը: Այս սեզոնին նախընտրելի է խուսափել էքսցենտրիկ սանրվածքներից: