Առաջարկվում է կրճատել պատգամավորների աշխատավարձերը /վիդեո/

Քիչ առաջ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, հետաքրքրվեց, թե ինչ խնայողություններ են կատարվել կառավարության աշխատակազմի կողմից: Ուրիխանյանը մասնավորապես առաջարկեց պատգամավորների պահպանության ծախսերից պահումներ անել և դրանք ուղղել անհետաձգելի վիրահատություններին: Հարությունյանն արձագանքեց` պատգամավորների պահպանության ծախսերը աշխատավարձերն են, ապա առաջարկեց պատգամավորներին հեղինակել աշխատավարձերի նվազում ենթադրող նախագիծ: Մանրամասները` տեսանյութում