01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բիշարյանը ո՞ր հանցատեսակի մեջ է իրեն տեսնում.Ժողովուրդ

«ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեկ շաբաթ առաջ խորհրդարանում հայտարարել էր, որ իր հեռախոսազանգերը գաղտնալսվում են: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԱԾ-ից պարզել, թե արդյոք ճիշտ է ասում Հայաստանի «ամենաթունդ» ընդդիմության խմբակցության ղեկավարը:

Հեղինե Բիշարյանին գաղտնալսելու լուրի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ-ից երեկ ասացին. «Օպերատիվ-հետախուզական  միջոցառումն անցկացվում է այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դա անցկացվի, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ: Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվում է դատարանի թույլտվության հիման վրա: Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ «հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»:

Այսպիսով՝ ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ իրենք հետաքրքրվում են միայն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով, իսկ թե Հեղինե Բիշարյանը որ հանցատեսակի մեջ է իրեն տեսնում, ՀՀ ԱԱԾ-ն այդպես էլ չի գաղտնազերծում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ