Ումով են վերադառնում հին ընկերները
![](https://henaran.am/wp-content/uploads/2015/11/d4bcd4bbd4bcd4bbd4b9d4b3d4b1d4bcd58dd58fd585d4b1d586.jpg)
Օրերս ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Դաշնակցությունը» «այո»-ի քարոզարշավի շրջանակներում ստեղծվել է քսան հոգուց բաղկացած խմբեր, որոնք բաժանված են հինգ մասի, խմբերի պատասխանատուներն են Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Արսեն Համբարձումյանը և Լևոն Մկրտչյանը: Խմբերում ներգրավված են նաև հանրությանը հայտնի ևս չորս դաշնակցականներ:
Նախատեսված է, որ յուրաքանչյուր խումբը հանդիպումներ կունան երկու մարզերում: Այսօր էլ ՀՅԴ ԳՄ-ն հաղորդագրություն է տարածել, որ ձևավորել է սահմանադրական բարեփոխումների քարոզչական հանձնախումբ: Henaran.am-ի տեղեկություններով՝ հանձնախմբի մեջ ներառված են նաև ԱԺ չորրորդ գումարման այն պատգամավորները, ովքեր չեն անցել հինգերորդ գումարման խորհրդարան: Խոսքը Հրայր Կարապետյանի, Գագիկ Գևորգյանի, Լիլիթ Գալստյանի, Բագրատ Սարգսյանի և Արտյուշա Շահբազյանի մասին է: Բացի նախկին պատգամավորներից հանձնախմբում ներառված են նաև հանրությանը հայտնի այլ դաշնակցականներ: