03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս գրվեց «Հին Աստվածները»

Հովիկ Չարխչյանը Facebook-ի իր հանրագրում անդրադարձել է Լևոն Շանթի «Հին Աստվածները» դրամայի ստեղծման պատմությանը.

«Քառասուն տարեկանիս քութեշե էի բռնված: Կանչեցի մեր Օվին (բժիշկ Հովհաննես Միքայելյանին): Երկու-երեք շաբաթ անջատ պիտի ապրեի, մինչև որ ուրիշները վարակելու շրջանն անցներ: Իսկույն ահագին դոզով ներարկում ըրին և, իրոք, երկրորդ օրը տաքությունս անցավ, գլուխս թարմ, բայց անկողնուց ելլելու և ուրիշներ ընդունելու իրավունք չունեի:

Եվ ահա, այդ նպաստավոր պայմաններու մեջ էր, որ միտքս կենտրոնացավ այն պատկերներու վրա, որոնք տարիէ մը ի վեր մտածումներուս նյութ մը կդառնային: Շատ արագ կերպով ամբողջությունը կազմվեցավ գլխուս մեջ, տեսարանները դասավորվեցան, և սկսա կանոնավոր կերպով օրը մեկ տեսարան գրել:
Կարծեմ հասած էի վերջին արարին, երբ բժիշկս՝ Օվին եկավ թե,- «Է, ինչ է այս, սենյակեն դուրս գալու միտք չունի՞ս: Վաղը ղրկեմ օգնականս, թող սենյակը հականեխե»:
Ես դժգոհության ծամածռություն ըրի: Բժիշկը զարմացավ:
Փոխանակ պատասխանելու, լրագիրը քաշեցի ձեռագրիս վրայեն: Օվին նայեց, զարմացավ և շատ պաշտոնական ձայնով հայտարարեց.
– Մինչև ամսու գլուխը քեզ արգելված է այս սենյակեն դուրս ելլել: Ես կերթամ և Հոգաբարձության կըսեմ:
Այսպես էր, որ գրվեցավ «Հին աստվածները»»…

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ