«Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի վարորդը մահացել է

Նոյեմբերի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սպիտակ-Լեռնանցք ճանապարհի 1-ին կ/մ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն-Գոլֆ» և «ZHUK-A 06» մակնիշի ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն-Գոլֆ»-ի վարորդը` 1951 թ. ծնված Վազգեն Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին և «ZHUK-A 06»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Կատարվում է քննություններ: