«Հայերենը չի կարող լինել սոսկ դասական արժեք». նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել «Արդի հայերենի հիմնախնդիրներ» երկօրյա միջազգային գիտաժողովի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Շեշտելով, որ գիտաժողովը բնույթով համազգային և ակադեմիական է, նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ գիտաժողովն ամենամյա բնույթ է կրելու. «Արդի հայերենի խնդիրները կուտակվել են տարիներով, ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ […]