«Բա քեզ ինչի՞ համար են ընտրել »
ԲՀԿ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Henaran.am-ի հետ զրույցում չշտապեց մեկնաբանել 2016 թվականի պետական բյուջեն: Պատգամավորը նշեց, որ նախագծի վերաբերյալ հայտարարություններով հանդես չի գա` «քնարկում, խոսում են էլի, ես ի՞նչ խոսեմ»: Հիշեցնենք, որ այս քառօրյային քննարկվում է պետական բյուջեն: Հավելենք, որ ԲՀԿ-ն դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե ինչպես են քվեարկելու նախագծին: