23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Հրապարակվել է թռիչքների համար վտանգավոր երկրների ցանկը. ներառված են նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան

Ռուսական ավիաընկերությունները ստացել են այն երկրների ցուցակը, որոնց վրայով թռչելիս խորհուրդ է տրվում անվտանգության հատուկ կանոնների հետեւել:  Այդ մասին հայտնի է դարձել «Интерфакс»-ին, որը հղում է անում իր աղբյուրին։

Այդ երկրներն են՝ ԱՄԷ, ԱՄՆ,  Ավստրիա, Ալժիր, Ալբանիա, Ադրբեջան, Աֆղանստան, Բանգլադեշ, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Եգիպտոս, Թաիլանդ, Թունիս, Թուրքիա, Թուրքմենստան, Ինդոնեզիա, Իսպանիա, Իտալիա, Իրան, Լիբանան, Լիբիա, Կիպրոս, Հնդկաստան,  Հունաստան,  Ղազախստան, Ղրղզստան, Քուվեյթ, Լիբիա, Մալազիա, Մակեդոնիա, Մարոկկո, Մյանմա, Շրի-Լանկա, Չեռնոգորիա,  Պակիստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սաուդյան Արաբիա, Սիրիա,  Սուդան,  Տաջիկստան,   Ուզբեկստան, Ֆիլիպիններ  եւ Ֆրանսիա:

Աղբյուրը տեղեկացրել է, որ բեռնափոխադրողներին խորհուրդ են տվել խուսափել ջրի ու չոր սննդի պաշարները այդ երկրների օդանավակայաններում լրացնելուց, փոխարենը այդ պահուստներն անհրաժեշտ է լրացնել ռուսական օդանավակայաններում:

Խորհուրդ է տրվում նաեւ հնարավորության դեպքում օդանավերի տեխսպասարկումը կազմակերպել սեփական տեխնիկական անձնակազմերի ուժերով` թռիչքների անվտանգությանը չվնասելով` առավելագույնս կրճատել վերոհիշյալ օդանավակայաններում վերերկրյա սպասարկման տեսակների թիվը:

Անձնակազմերին խորհուրդ է տրվում հետեւել, թե արտասահմանյան օդանավակայանների աշխատակիցներն ինչպես են սպասարկում օդանավերը եւ ստուգում ուղեւորների վայրէջքը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ