29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

25 տարիների ընթացքում առաջին անգամ եկեղեցին դեմ է. Ժողովուրդ

«Անկախ Հայաստանի պատմության անցած 25 տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին կարող է հակառակվել ՀՀ իշխանությունների կամքին: Իսկ այս աննախադեպ իրավիճակի պատճառը սահմանադրական փոփոխություններն են:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայ առաքելական եկեղեցու ճեմարանի սաներին տեղեկացրել են, որ եկեղեցին սահմանադրական փոփոխություններին դեմ է: Ճեմարանի սաներին թույլատրվել է եկեղեցու տեսակետի մասին տեղյակ պահել նաեւ իրենց ընտանիքների անդամներին եւ հարազատներին:

Առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ, թե Հայ առաքելական եկեղեցին ինչու պետք է նոր Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվի: Սակայն նման տեսակետի համար եկեղեցին առավել քան լուրջ պատճառներ ունի:

Բանն այն է, որ ՀՀ գործող Սահմանադրության 8.1. հոդվածը սահմանում է. «ՀՀ-ում եկեղեցին անջատ է պետությունից: ՀՀ ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: ՀՀ-ում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը»: Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցու և մնացած կրոնական կազմակերպությունների միջև շատ հստակ է. առաջինը գործում է Սահմանադրության հիման վրա, մյուսները՝ օրենքով իրենց տրված լիազորությունների:

Նոր Սահմանադրության նախագծով կրոնական կազմակերպությունները փաստացի հավասարեցվում են Հայ առաքելական եկեղեցուն: Նշված նախագծի 17-րդ հոդվածում գրված է. «1. ՀՀ-ում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:  2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»: Ուստի բնական է, որ եկեղեցին այս փաստաթղթին դեմ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ