Իրավիճակը սրելու ադրբեջանական կողմի փորձերը, միջազգային հանրության համապատասխան արձագանքի բացակայության պայմաններում, հղի են ամբողջ տարածաշրջանում իրավիճակի անկայունացմամբ

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով բանակցություններին, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահները և Կազմակերպության Գլխավոր քարտուղարը, հաջորդել են ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ բանակցությունները: Հյուրընկալող երկրի Նախագահ Էմոմալի Ռահմոնի ողջույնի խոսքից և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի զեկույցից հետո ելույթ է […]