07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2015

Վրաստանում գնացքներ են բախվել, կան տուժածներ

Վրաստանի Փոթի քաղաքում իրար են բախվել մարդատար գնացքն եւ ջերմաքարշը, ինչի արդյունքում չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է apsny.ge-ն: Ջերմաքարշը մխրճվել է կառամատույցից հեռացող «Փոթի – Թբիլիսի» գնացքի մեջ: «Վրաստանի երկաթուղի» բաժնետիրական ընկերությունը պարզաբանել է, որ գնացքների բախման պատճառ է դարձել մասնավոր ընկերության պատկանող ջերմաքարշի կողմից երթեւեկության կանոնների խախտումը:

Ծեծում էին նրա համար, որ չէի ուզում վաճառվել թուրքերին.Իրավունք

Նարինեն, ինչպես ինքն է պատմում, ոչ թե սեփական կամքով, այլ որպես թրաֆիքինգի զոհ շահագործման է ենթարկվել Թուրքիայում, եւ թրաֆիքյորներն էլ ներկայումս կրում են իրենց պատիժը:Բայց մինչ օրս, ինչպես ինքնն է ասում, նրան առավելապես տանջում է հենց Թուրքիայում շահագործվելու փաստը: Ինձ համար ամենացավալին այն է, որ խաբվեցի հայ կնոջ կողմից: Ինչպե՞ս ընկաք թակարդը: 18 տարեկան էի, […]

Հոսանքն արդեն թանկացե՞լ է. Հրապարակ

Այս օրերին հարյուրավոր մարդիկ՝ հասարակ քաղաքացիներ, գործարարներ, զանգահարում են «Հայաստանի էլցանցեր», տեղեկանալու, թե երբ և որքան են վճարելու օգոստոսին ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց, հայտնում են փոխհատուցման հետ կապված խնդիրների մասին։ Օգոստոսի 1-ից, ինչպես հայտնի է, կառավարությունը կիսով չափ սուբսիդավորելու է ամսական մինչև 500 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառողների հոսանքի ծախսը։ Փոխհատուցումը վճարվելու է փոքր և միջին ձեռնարկությունների սպառած […]

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին թուլացնել լարվածությունը սահմանին

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում ասել է, որ ինքը հույս ունի, որ թե’ հայկական, թե’ ադրբեջանական կողմերը կանեն ամեն բան սահմանային և շփման գծի լարվածությունը թուլացնելու համար: Դեսպանն ասել է, որ լարվածության հետևանքով զոհվում են անմեղ քաղաքացիներ, ինչն անթույլատրելի է: Դեսպանը խոսել է Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի […]

Կցրտի

Սեպտեմբերի 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 18-20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով: Երևանում` սպասվում է առանց տեղումների եղանակ:

Աստված իմ …

Աստված իմ, տուր ինձ հոգու խաղաղությամբ դիմավորել այն ամենը, ինչ կբերի այս օրը, և օգնի՛ր ինձ անմնացորդ հանձնվելու Քո սուրբ կամքին: Օրվա յուրաքանչյուր ժամին և ամեն բանում, խրատի՛ր և աջակցի՛ր ինձ: Ինչպիսի լուրեր էլ ստանամ օրվա ընթացքում, սովորեցրո՛ւ ինձ ընդունել դրանք հանդարտ հոգով և այն անսասան հավատով, որ ամեն ինչում Քո սուրբ կամքը կա: Ղեկավարի՛ր իմ […]

Ո՞վ կփոխարինի Արփինե Հովհաննիսյանին.Ժամանակ

ՀՀԿ խմբակցությունում արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանին փոխարինած Կարեն Բեքարյանը ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Կարեն Բեքարյանը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավարն է, և բավական լավ կապեր ունի եվրոպական կառույցներում, այնպես որ՝ այդ իմաստով ևս նրա նշանակումը խիստ տրամաբանական կլինի: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Հայաստանի արտաքին պարտքը հատեց 4 մլրդ դոլարի սահմանագիծը. Հայոց աշխարհ

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ վարկատուների նկատմամբ Հայաստանի արտաքին պարտավորությունները սեպտեմբերի սկզբի դրությամբ առաջին անգամ հատեցին 4 մլրդ դոլարի սահմանագիծը։ Երկրի արտաքին պարտքը կազմեց 4 մլրդ 68 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 283 մլն դոլարով։ Սակայն դա դեռ ամբողջը չէ։ Արդեն ստորագրվել են մի շարք վարկային համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է ներգրավել մի քանի հարյուր միլիոն դոլար։ […]

Ռուբեն Հակոբյանը կվերադառնա ՀՅԴ.Ժամանակ

ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կմասնակցի ՀՅԴ համամասնական ցուցակով: Ռուբեն Հակոբյանը վաղեմի դաշնակցական է, եւ գործող խորհրդարանում էլ իրեն ավելի շատ դրսեւորում էր որպես ՀՅԴ ներկայացուցիչ, քան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, քանի որ իր հայացքներով ու քվեարկություններով ավելի շատ էր հակասության մեջ մտնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի