Պահուստները կրճատվում են

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` օգոստոսին մեր արտաքին պահուստներում եղել է մեկ միլիարդ 646 միլիոն դոլար: Փաստորեն մեկ ամսում պահուստները նվազել են 56 միլիոն դոլարով: Հիշեցնենք, հուլիսին արտքաին պահուստներում ունեցել ենք մեկ միլիարդ 702 միլիոն դոլար: