06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հաստատվել է կենսաթոշակ ստանալու իրավունք տվող հիվանդությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների ցանկը: Ցանկում ներառվել են այն հիվանդությունները, որոնցով հիվանդանալու դեպքերում անձի կյանքին անմիջական վտանգ է սպառնում կամ  նա ունի ամոքիչ (պալիատիվ) օգնության կարիք: Դրանք են՝ արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունների, սրտային անբավարարության և այլ ծանր հիվանդությունները:

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարին վերաբերող օրենսդրության իրավակիրառական պրակտիկայում առաջացող առանձին խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող միջոցառումներին և հիշատակի վայրեր այցելությունների շրջանակում հայ վետերաններին աջակցելու նպատակով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ