08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2015

Ազնավուրը զարմացնում է

Հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը օրերս Փարիզում համերգ է ունեցել, որը սկսել է իր «Միգրանտներ» երգով` այդպիսով աջակցություն հայտնելով  փախստականներին։ Նա ասել է, որ երգը գրվել է 30 տարի առաջ, բայց այսօր եւս արդիական է, հայտնում է Telesurtv.net-ը։ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում փախստականների հետ, սարսափելի է: Ես պատկերացնում եմ իմ ծնողներին նույն վիճակում, երբ նրանք լքեցին […]

Հզոր երկրաշարժ Չիլիում. ցունամիներ սպասվում են նաեւ Ռուսաստանում ու Ճապոնիայում /վիդեո/

Չիլիում նախօրեին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել: 8.4 բալլ ուժգնությամբ երկրաշարժի ցնցումները զգացվել են ամբողջ երկրում, ինչպես նաեւ Արգենտինայում եւ Բրազիլիայում: Վերջին տվյալներով` երկրաշարժի զոհ է դարձել 6 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է ТАСС գործակալությունը: երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, ուսումնական հաստատությունները փակվել են, քանի որ ցնցումների հետեւանքով […]

Շարմազանովն` առանց պաշտոնի. Ժողովուրդ

Եթե Սահմանադրության նոր նախագիծն ընդունվի, ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է ընդդիմության ներկայացուցիչ, արդյոք այդ դեպքում Դուք կրկին կկարողանաք լինել փոխխոսնակի պաշտոնում: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցին այսպես է պատասխանել. «Որեւէ պաշտոն հավերժ չի, երբեք ինձ համար պաշտոնը գերնպատակ չի եղել, թիմի ղեկավարը որտեղ ինձ կտեսնի, այնտեղ էլ կաշխատեմ: Խղճում եմ այն մարդկանց, ովքեր նյութական արժեքները` […]

Թուրքիայում զինամթերքի պահեստ է պայթել /վիդեո/

Թուրքիայում երեկ` տեղական ժամանակով ժամը 14:00-ին պայթել է քրդերով բնակեցված Դիարբեքիրի Սիլվան թաղամասում տեղակայված զինամթերքի ամենամեծ պահեստներից մեկը: Թուրքական «Հաբերլեր»-ի փոխանցմամբ` պահեստը պատկանել է Թուրքիայի հատուկ ծառայություններին: Ինչպես հայտնի է դարձել, պայթյունի արդյունքում հրդեհ է ծագել: Առայժմ ոչինչ հայտնի չէ պայթյունի պատճառների եւ հնարավոր տուժածների մասին: Թուրքական ԶԼՄ-ները ահաբեկչության վարկածն են առաջ քաշել:

Ինչ գին կվճարի Սերժ Սարգսյանը. 168 Ժամ

«Երեկ ամերիկյան հեղինակավոր «Ստրատֆոր» հետազոտական կենտրոնը հրապարակել է մի վերլուծություն, որի համաձայն՝ հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունում առաջիկա ամիսներին նշանակալից շրջադարձ կատարվի։ «Գնալով աճում են նախանշանները, որ Ռուսաստանը և Ադրբեջանը կարող են համագործակցել՝ խաթարելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ստատուս-քվոն՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանը պատրաստվում է խաղաղապահներ ուղարկել այնտեղ և փորձել երկարաժամկետ վերահսկողություն […]

Ինչու Սուրիկ Խաչատրյանը որդուն չի ազատում. Ժամանակ

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային հանդիպեցինք  ԵԱՀԿ գրասենյակի  Հելսինկյան եզրափակիչ  ակտի 40-րդ տարեդարձի միջոցառմանը։ Քրեական սկանդալների կիզակետում մշտապես գտնվող մարզպետի ներկայությունը այս կառույցի միջոցառմանը  զարմանալի թվաց։ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ մի քանի գյուղերի ոռոգման խնդիրը լուծելու համատեղ ծրագիր ունեն։ Դիտարկմանը, թե մարզպետարանը չունի՞ համապատասխան բյուջե, պատմական գիտությունների թեկնածուն կարճ կապեց՝ «масло кашу не портит»։  Գյուղացիների […]

Ավստրալիայի նոր վարչապետը` Ցեղասպանության ճանաչման կողմնակից

ՀՅԴ Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Ավստրալիայի նորընտիր վարչապետ Մալքոլմ Թերնբուլին, ով օրերս պաշտոնապես ստանձնեց իր նոր պաշտոնը, գրում է Asparez.com-ը: Հարկ է նշել, որ Թերնբուլը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է: Դեռեւս հեռահաղորդակցության նախարար եղած ժամանակ՝ 2013 թականի նոյեմբերի 23–ին, նա խորհրդարանի Նեվրկայացուցիչների պալատում կոչ է ր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու […]

Քրեական հայտնի հեղինակությունը ազատ կարձակվի. Հրապարակ

«Այսօր, հավանաբար, կավարտվի քրեական հեղինակություն Տույի՝ Արթուր Ղազարյանի դատավարությունը, ում հուլիսի 11-ին ձերբակալել էին ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածով: Նրա դատավարությունը, կողմերի համաձայնությամբ, ընթացել է արագացված ընթացակարգով, և սեպտեմբերի 4-ի նիստում արդեն մեղադրողը ճառ է ասել՝ միջնորդելով Տույին դատապարտել 1.5 տարվա ազատազրկման: Սակայն մեր տեղեկություններով, դատարանը դրա մոտ կեսն է տալու՝ 6 ամիս, և դատից անմիջապես […]

Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրումից 40 տարի է անցել

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակին նվիրված ընդունելությանը Հարգելի դեսպան Սորոկին, Հարգելի դեսպան Պեշկո, Տիկնայք և պարոնայք, Այս տարի նշվում են կարևոր տարելիցներ` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, Հոլոքոսթի զոհերի հիշատակի 70-ամյակը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը, ՄԱԿ-ի ստեղծման և կանոնադրության ընդունման 70-ամյակը, Հելսինկիի Եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակը: Դրանք չեն վերաբերում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի