Հովնանյանի հարազատները փնտրում են

Գործարար, բարերար Վահագն Հովնանյանի հարազատները Արագածի լանջերին դեռ հարմար վայր են փնտրում, որտեղ էլ հանգրվան կգտնի նրա աճյունի փոշին։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Հովնանյանի մտերիմ ընկերը, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը։
Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ Վահագն Հովնանյանի աճյունի փոշին Բեյրութից Հայաստան են բերել դեռևս 3-4 օր առաջ․ «Ընտանիքը դեռ չի որոշել, հարմար տեղ են փնտրում։ Նույնպես հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ արարողությունը»․ – ասաց Համլետ Խաչատրյանը։
Նշենք, որ Հովնանյանների ընտանիքը կատարում է բարերարի ցանկությունը, այն է՝ իր մահից հետո մարմնի մի մասը թաղեն Վահագնի թաղամասում, մյուս մասն այրեն և շաղ տան Արագած սարի փեշերին։ Հիշեցնենք, որ Վահագն Հովնանյանն մահացել է օգոստոսի 31-ին։ Քանի որ Հայաստանում դիակիզարաններ չկան, Վահագն Հովնայանի աճյունը տարել էին Լիբանան։