Ազատամարտիկին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվածներ կան

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի կակապցությամբ երեք կասկածյալ է ձերբակալվել: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ այս պահին զերծ մնալով այլ տեղեկատվություն տրամադրելուց: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Աբովյան փողոցում ծեծի էին ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին: