Վրացի ոստիկանները ծեծել են կալանավորներին. տուժածները հայեր են
Սեպտեմբերի 21-ին Ախալցխայի Մարզական դատարանում դատական լսումներ են անցկացվել երեք քաղաքացիների գործով, որոնք մեղադրվում են վերջերս
Ախալքալաքում տեղի ունեցած սպանության մասին տեղեկություններ կոծկելու մեջ, գրում է akhaltskha.net-ը:
Մինչ դատական նիստի սկսվելը, մեղադրյալների հարազատները բողոքի ցույց են կազմակերպել հենց դատարանի շենքի առջև: Մեղադրյալներ Իգիթյանի, Նալբանդյանի
և Կարապետյանի հարազատները հաստատում են, որ կալանավորների հանդեպ կտտանքներ և անմարդկային վերաբերմունք է գործադրվել:
«Արդեն երկու ամիս է, ինչ այս երիտասարդները բանտում են: Մեր երեխաներին կալանավորելու ժամանակ նրանց սարսափելի ծեծի ենթարկեցին: Երեքի մարմինների
վրա էլ ծեծի հետքեր կան: Ինչո՞ւ են նրանց ձերբակալել, ինչո՞ւմ են մեղադրում նրանց: Ի՞նչ իրավունք ուներ ոստիկանը ծեծել նրանց: Մենք արդարություն ենք
պահանջում», -ասում է հանցագործության մասին տեղեկությունների կոծկման մեջ մեղադրվող կալանավորների հարազատներից մեկը:
Այն փաստը, որ ոստիկանները ծեծի են ենթարկել կալանավորներին, հաստատում է նաև փաստաբանը: Ըստ փաստաբանի խոսքերի` ոստիկանները դաժանորեն ծեծել են
Իգիթյանին, Կարապետյանին և Նալբանդյանին: Անցկացվել է փորձաքննություն, որը հաստատել է ծեծի փաստը: Տվյալ պահին Դատախազությունը քրեական գործ է
հարուցել ըստ 333-րդ հոդվածի, որն է` ծառայողական լիազորությունների չարաշահում:
«Իգիթյանի, Նալբանդյանի և Կարապետյանի կալանավորման ձևը ծայրահեղ դաժան էր: Նրանց հանդեպ գործածվել է կտտանք, ծաղրանք, սարսափ, արժանապատվության
վիրավորանք, այդ թվում նաև ազգային: Բոլոր կտտանքները տեղի են ունեցել Սամցխե-Ջավախքի Ներքին Գործերի շրջանային վարչության շենքում»,
-հայտարարում է տուժած-կալանավորների փաստաբան Մայզեր Բաբլուանին:
Կալանավորները հայտնում են, որ ցանկանում են հրաժարվել վրացական քաղաքացիությունից: Այդ իսկ պատճառով տուժած-կալանավորների փաստաբանը դիմել
է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեպանատանը կալանավորներին իր պաշտպանության տակ առնելու խնդրանքով:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում