17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կրակոցների տակ խաղող եմ մշակել ու 3 տոննա թափել. ահազանգ սահմանից

Տավուշի մարզում խաղողի բերքահավաքը լուրջ խնդիր է առաջացրել: Henaran.am-ին ահազանգով դիմած սահմանային գյուղերի բնակիչները զայրացած են. «Երեք տոննա բերք եմ թափել, մեծ դժվարությամբ ՝ սահմանի բերանին, կրակոցների տակ  մշակել եմ, հետո հավաքել ու թափել»,-գյուղացին հավելեց, որ Իջևանի գինու գործարանը գյուղացիների հետ նախապես պայմանագիր էր կնքել: Ավելի ուշ դիմած գյուղացիների հետ պայմանագիր չի կնքվել:

« Ընդունում են միայն պայմանագիր ունեցողների խաղողը, ամեն ինչ անում են, որ զզվենք ու գնանք էս երկրից: Օրենք ու կարգ չկա, փոխանակ սահմանի բնակչից ոչ թե 150 դրամով, այլ ասենք 200-250 դրամով մթերեն խաղողը, մի բան էլ թողում են դատարկաձեռն»,-դժգոհեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ